Շվեդիայի Կալմարա քաղաքի ոստիկանություն են դիմել 17 կանայք, որոնք հայտնել են հունվարի մեկին իրենց հանդեպ իրականացված սեռական ոտնձգությունների մասին: Այդ մասին հայտնել է Շվեդիայի հեռագրային բյուրոն, գրում է korrespondent.net-ը:
Տուժածների խոսքերով՝ հարձակումները կատարել են ներգաղթյալները հունվարի մեկի գիշերը: Ոստիկանության տեղեկացմամբ՝ նրանցից շատերը վախեցել են, սակայն ոչ ոք չի տուժել:
«Բոլոր հայտարարություններում խոսքը իրավախատումների մասին է»,- պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչ Աննա Վիրբլադը:








































