Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել քաղաքական անցումային ժամանակաշրջանի մասին բանակցություններին, քանի դեռ չեն դադարեցվել օտար զինված ուժերի կողմից երկրի ռմբակոծությունները։
Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է սիրիական ընդդիմության գերագույն կոմիտեի բարձրագույն համակարգող, Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը.
«Մենք չենք կարող բանակցել Սիրիայի իշխանությունների հետ, քանի դեռ օտար զինված ուժերը ռմբակոծությունների կենթարկեն Սիրիայի ժողովրդին»։
Ավելի բաղ Ռիադ Հիջաբը հայտարարել էր, որ սիրիական ընդդիմության զինված խմբավորումների ներկայացուցիչներն ընդգրկված են պատվիրակության կազմում, որոնք հունվարի 25-ին կմեկնեն Ժնև, որտեղ բանակցություններ են անցկացվելու Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ։









































