Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հայտարարել է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի հնարավորությունները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հարցում 50 տոկոս է, գրում է ESPN-ը:
Կայքն ուշադրություն է սևեռել Մխիթարյանի՝ գերմանական Kicker-ի հետ անցկացրած հարցազրույցի ուղղությամբ՝ շեշտադրում կատարելով Հենրիխի՝ «Ամբողջապես կենտրոնացած եմ ու շատ ուրախ «Բորուսիա»-ում: Տեսնենք՝ ինչ կլինի հետո» արտահայտությանը:
Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Բորուսիա»-ում՝ բոլոր մրցաշարերում միասին դառնալով 15 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական ակումբի մարզական տնօրենը հայտարարել է, որ թիմը պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Հենրիխ Մխիթարյանի հետ:








































