Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջ կենսակերպը կօգնի խուսափել եղանակային փոփոխությունների հարուցած խնդիրներից։ Փորձագետներն ընդգծել են, որ ջերմաստիճանի տատանումների հանդեպ զգայունությունը բնորոշ է մարդկանցից շատերին, սակայն դրանք առավել ծանր են տանում տարեց մարդիկ և քրոնիկ հիվանդություններից տառապողները։
Թերապևտ Լյուդմիլա Լապան հայտարարել է, որ ջերմատիճանի տատանումները հատկապես ուժեղ են ազդում սրտանոթային հիվանդություններով մարդկանց վրա։
Որպեսզի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները չհանգեցնեն ինքնազգացողության վատթարացմանը, անհրաժեշտ է առողջ կենսակերպ և ժամանակին դիմել բժշկի։ Լապան ընդգծել է, որ անհրաժեշտ է խմել ավելի շատ ջուր, քանի որ անոթները սիրում են ջուր, ինչպես նաև թեթևացնել սեփական օրգանիզմը՝ այն չծանրաբեռնել ճարպոտ ու կծու սնունդով։
Լյուդմիլա Լապան հավելել է, որ անհրաժեշտ է կարագվորել զարկերակային ճնշումը, քանի որ դա հնարավորություն կտա ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։








































