Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրանը, մարտին կամ ապրիլին վաճառքի կհանի նոր տեսակի նավթ։ Ծանր նավթի այդ տեսակն արդյունահանվում է Իրաքի սահմանի մոտ՝ Արևմտյան Քարունում։ Այդ մասին հայտարարել է National Iranian Oil Co. նավթային պետական կորպորացիայի ներկայացուցիչը։
Իրանը դեռ չի հնարել նոր տեսակի նավթի անվանումը։ Դրա հիմնական վաճառաշուկան լինելու են Ասիայի երկրները։ Հայտնի չէ, թե սկզբնական շրջանում որքան ծավալի այդ տեսակ նավթ է հանվելու վաճառքի։











































