Ձնահյուսքի վտանգի վերանալուց անմիջապես հետո սկսված մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Քոբի հատվածում (Ռազմավիրական ճանապարհ): Sputnik-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Ձյան և սառույցի պատճառով արգելված է կցավագոններով և կիսակցավագոններով բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաև 30-ից ավելի տեղերով ավտոբուսների տեղաշարժը Արագվիսպիրի-Գուդաուրի-Լարս հատվածում:
Մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Գուդաուրի-Քոբի հատվածում թույլատրված է հակասահքային շղթաների կիրառմամբ, իսկ Արագվիսպիրի-Գուդաուրի և Քոբի-Լարս հատվածներում երթևեկությունն ազատ է:












































