Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ մազչին դժվար է իր կամքին հակառակ պահել թիմում:
Անչելոտին այս հայտարարությունն արել է լրագրողի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված հարցին պատասխանելիս: Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ պորտուգալացին հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Լոնդոնի «Չելսի»-ն:
Բացառված չէ, որ պորտուգալացի մասնագետին կփոխարինի հենց Անչելոտին, որի ծառայություններով հետաքրքրվում է «Արքայական ակումբ»-ը:
«Անհնար է թիմում պահել մարզչի, ով ցանկանում է հեռանալ: Իսկ ինչ վերաբերում է «Չելսի»-ին, ապա երբ ես գլխավորեցի այդ ակումբը, հասկացա, որ երկրպագուները շատ են սիրում Մոուրինյոյին»,- հայտարարել է Անչելոտին:






































