«Բարսելոնա»-ի նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը վստահ է, որ «Ոսկե գնդակ-2015»-ը կստանա արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:
««Ոսկե գնդակ-2015»-ը, անկասկած, կստանա Լիոնել Մեսսին: Միակ խնդիրն այն է, որ հավակնորդների թվում չէ Լուիս Սուարեսը»,- AS-ը մեջբերում է բուլղարացու խոսքերը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»- հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա հունվարի 11-ին Ցյուրիխում: Բացի Մեսսին պատվավոր մրցանակի հավակնորդ են նաև բրազիլացի Նեյմարն ու պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն:







































