Հուլիսի 8-9-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Լեհաստանը մտադիր է քննարկել երկրի տարածքում դաշինքի բազաների ստեղծման հարցը, հայտնում է TASS-ը: Այդ մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը Maryja ռադիոյի եթերում:
«Վարշավայի գագաթնաժողովում որոշում կնդունվի, որ թեև Լեհաստանը ՆԱՏՕ-ի իրավահավասար, նորմալ անդամ է, և նրա նկատմամբ գործում են նույն նորմերը, ինչ Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների և այլ երկրների, սակայն մեզ նայում են որպես երկրորդ կարգի պետություն»,- ասել է նա: Խոսքը վերաբերում է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ բազաների տեղադրման հնարավորությանը, դաշինքի այլ զորքերի մշտական ներկայությանը:
Ըստ Մաչերևիչի, մյուս երկրները կարող են ինքնուրույն որոշում ընդունել զինվորների ներկայության մասին: «Լեհաստանի դեպքում մշտապես գործում է գերմանական վետոն, ինչը մեզ համար հսկայական բարդություններ է ստեղծում»,- ավելացրել է նա և հույս հայտնել, որ իրադրությունը կփոխվի: Նրա խոսքով` Լեհաստանին ավելի շատ է սպառնում հարձակման երնթարկվելու վտանգը, քան այլ երկրներին, այդ պատճառով իրենք պետք է որոշեն, թե ինչ միջոցներ օգտագործեն պաշտպանության համար:








































