«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը: Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Քաղաքայիններ»-ը մտադիր են 80 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Այդպիսով «Սիթի»-ն միացել է 25-ամյա բելգիացու տրանսֆերի ձեռքբերման պայքարին, ում ծառայություններով են հետաքրքրված նաև ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը 19 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում:







































