Հավայա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Մարկ Թաքաին առաջարկել է փոխել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում գործող պաշտոնական դրես-կոդը և թույլ տալ ուրբաթ օրերին հագնել հավայան վերնաշապիկներ՝ գրում է tass.ru-ն:
Այդ հարցով նա նամակ է հղել Պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանին: «Այսօր հավայան վերնաշապիկները հայտնի են ավելի, քան երբևէ. այն, ինչ սկսվեց Հոնոլուլուի Նորթ Քինգ-սթրիթի փոքրիկ խանութում, այսօր արդեն դարձել է նորաձևության աշխարհում խոշորագույն արտադրություններից մեկը՝ կես միլիարդ դոլար շահույթով»,- ասվում է օրենսդրի նամակում:
Կոնգրեսական Թաքաին, ով Ներկայացուցիչների պալատում փոքր բիզնեսի հարցերով կոմիտեի անդամ է, նշել է, որ Կոնգրեսում դրես-կոդի մեղմացումը կնպաստի իր նահանգի տնտեսության զարգացմանը:








































