Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է Պրեմյեր լիգայի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:
«The Independent»-ի տեղեկություններով՝ 27-ամյա լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն ու «Յունայթեդ»-ն ու «Սիթի»-ն:
Նշվում է, որ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ գերմանական ակումբից, քանի որ ցանկանում է ստանալ նոր մարտահրավեր այլ լիգայում:
Թերթը նաև շեշտում է, որ Լևանդովսկիի տրանսֆերային արժեքը կազմում է ոչ պակաս, քան 70 միլիոն ֆունտ, հետևաբար նրա իրավունքները կարող են ձեռք բերել կա´մ անգլիական գերակումբները, կա´մ «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն:







































