Ամերիկյան Powerball վիճակախաղի ջեքփոթը հասել է ռեկորդային 900 մլն դոլարի, հաղորդում է ABC News-ը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում պոտենցիալ շահումի գումարը մեծացել է 700 մլն դոլարից:
Շահած համարները կհայտարարվեն շաբաթ օրը:
Հաղթողը կարող է տուն տանել 558 մլն դոլարը, եթե որոշի միանգամից ստանալ գումարային մրցանակը:









































