Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ Լեոնարդո Դի Կապրիոն բաժանվել է իր ընկերուհի Քելի Ռորբախից և կրկին դարձել է Հոլիվուդի ամենացանկալի միայնակը, հայտնում է spletnik.ru-ն:
Երկրպագուհիների մեջ տպավորություն է ստեղծվել, որ նա երբեք չի ամուսնանա: «Կենդանի մնացածը» ֆիլմի աստղը որոշել է ցրել նրանց կասկածները և հարցազրույց է տվել, որտեղ ներկայացրել է իր վերաբերմունքն ամուսնության հանդեպ։
Լավ նորություն. Դի Կապրիոն հավատում է սիրուն և օրինական հարաբերություններին, պարզապես դեռ չի հանդիպել իր երկրորդ կեսին: «Ամեն ինչ ունի իր ժամանակը: Անհնար է գուշակել ամուսնությունը: Դուք չեք կարող դա պլանավորել: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա»,- ասել է Դի Կապրիոն:










































