Այսօր՝ հունվարի 9-ին, իր 92-ամյակը կտոներ ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Սերգեյ Փարաջանովը: Ի հիշատակ մեծ ռեժիսորի՝ edinstvennaya.ua-ն առաջարկում է վերհիշել նրա լավագույն ֆիլմերը:

«Ծաղիկը քարի վրա»
Փարաջանովի առաջին հանրահայտ ֆիլմերից է, որը միաժամանակ անհաջողակ են անվանում՝ ինչ-որ տեղ սոցիալական միտումնավորության համար: Գործողությունները տեղի են ունենում հանքագործների քաղաքում, որը մեծ ոգևորությամբ կառուցում են կոմերիտականները:
«Մոռացված նախնիների ստվերները»
Այս ֆիլմը Փարաջանովը նկարահանել է 1964թ. Մ. Կոցյուբինսկու ստեղծագործության հիման վրա: Ֆիլմը գուցուլ Իվանի կյանքի, նրա գեղեցիկ սիրո պատմության մասին է: Ֆիլմը հիացնում է պատկերային արտահայտչականությամբ և ժողովրդական կրքերի ուժով:
«Նռան գույնը»
Պատկերայնության տեսանկյունից «Նռան գույնը» ավելի նորարարական ֆիլմ է: Ֆիլմում պատկերված է թիֆլիսահայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի կյանքը՝ միջնադարյան Կովկասի պատմական ֆոնին:
«Սուրամ ամրոցի գաղտնիքը»
Ֆիլմը նկարահանվել է 1984թ. վրացական ժողովրդական առասպելի հիման վրա:
«Աշուղ Ղարիբ»
Ֆիլմը ստեղծվել է ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի նույնանուն պոեմի հիման վրա:
https://youtu.be/ON4gof8Epl4









































