Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Պոգբայի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «արքայական» ակումբը պատրաստ է ֆրանսիացու տրանսֆերի համար 130 միլիոն եվրո հատկացնել:
Աղբյուրը նաև նշում է, որ Պոգբայի տեղափոխությունն Իսպանիա իրատեսական է ամռանը, եթե Զիդանը շարունակի գլխավորել «սպիտակներ»-ի թիմը:







































