Վրաստանում ընտրական համակարգի փոփոխության հարցով ուրբաթ օրը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկել է անցկացնել ինտենսիվ կոնսուլտացիաներ, հայտնում է Trend-ը:
Վրաստանի ընդդիմությունը բազմիցս ելույթ է ունեցել գոյություն ունեցող ընտրական համակարգը փոխելու օգտին: Նախագահի խոսքով` ողջ քաղաքական սպեկտրը, հասարակական կազմակերպությունները, Վրաստանի միջազգային գործընկերները և Վրաստանի քաղաքացիները աջակցում են ընտրական համակարգի փոփոխմանը արդեն 2016 թվականին:
2016 թվականի աշնանը Վրաստանում պլանավորվում է անցկացնել իշխանափոխությունից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները: Կուսակցությունները կպայքարեն 150 պատգամավորական տեղերի համար:












































