Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ՉԼ գավաթի խաղարկության ½ եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայացած պատասխան խաղից հետո հանդիպել է մրցակից թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ:
Մոտ 10 րոպե տևած զրույցը տեղի է ունեցել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Հանդիպման ընթացքում Պերեսն առաջարկել է Լևանդովսկիին տեղափոխվել «Ռեալ»:
Նշենք, որ Մադրիդ տեղափոխության վերեբերյալ առաջարկ անձամբ «արքայական ակումբ»-ի նախագահից մինչ այս ստացել էին միայն Զինդենին Զիդանն և Կական:
Հաղորդվում է, որ Լևանդովսկին հրաժարվել է «Ռեալ» տեղափոոխությունից՝ նշելով, որ համաձայնագիր է կնքել «Բավարիա»-ի հետ:








































