Ճապոնիան վախենում է Կորեայի թերակղզում լարվածության սրումից Հյուսիսային Կորեայի սահմանների մոտ Հարավային Կորեայի կողմից քարոզչական հեռարձակման վերսկսումից հետո: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին:
Հարավային Կորեան ուրբաթ վերսկսել է Հարավային Կորեայի հետ սահմանին բարձրախոսներից քարոզչական բնույթի հեռարձակումը: Անցած տարվա ամռանը Հարավային Կորեայից հեռարձակումը իր հյուսիսային հարևանի սահմանին դարձել է 2 երկրների հարաբերությունների խիստ սրման պատճառ, ընդհուպ մինչև իրար տարածքների գնդակոծություն: Իրավիճակը կարգավորվել է հեռարձակման դադարեցման պայմանով:
«Հյուսիսի և Հարավի միջև լարվածության կրկնակի սրման հավանականություն կա: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է ուշադիր հետևել Կորեայի թերակղզում իրավիճակի զարգացմանը»,- ասել է նախարարը:










































