ԵՏՄ-ն ու Ինդոնեզիան կարող են բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու մեխանիզմների կիրառման շուրջ։ Այս մասին լրագրողներին Ինդոնեզիա այցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի հետ համագործակցությանը, իհարկե, ինդոնեզացի գործընկերների կողմից դրսևորվում է հետաքրքրություն։ Եվ այսօր տնտեսության հարցերով համակարգող նախարարի հետ հանդիպմանը մենք այդ հարցը քննարկել ենք։ Իհարկե, դա պահանջում է մանրակրկիտ լրամշակում ԵՏՄ կոլեգիայի հետ, մենք կլինենք բանակցությունների այդ գործընթացի ակտիվ մասնակից»,- հայտնել է ՌԴ արդյունաբերության ու առևտրի հարցերով նախարարը։
Մանտուրովի խոսքով՝ դեռևս Ինդոնեզիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հայց չի ներկայացրել։












































