«Գյումրի» ԲԿ մամլո խոսնակ Նարեկ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ին քիչ առաջ փոխանցեց, որ հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն են ընդունվել շմոլ գազից թունավորված քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում: Վերջիններս Շիրակի մարզի Բանդիվան գյուղի բնակիչներ են՝ 1991 թ. ծնված Լ.Հ.-ն, 1996 թ. ծնված Է.Մ.-ն, 1998 թ. ծնված Գ.Մ.-ն, 1997 թ. ծնված Մ.Մ.-ն և 1958 թ. ծնված Ց.Զ.-ն:
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակը համարվում է կայուն: Բուժօգնությունը կազմակերպվել է ամբուլատոր պայմաններում, քանի որ ստացիոնար բուժօգնության անհրաժեշտություն չի պահանջվել:









































