Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով ներկա պահին նոր ակումբ է փնտրում, կարող է մնալ Ղազախստանում, տեղեկացնում է Kazfootball-ը:
Նշվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Տոբոլ»-ը:
Բացի այդ, Պիզելիի ծառայություններով հետաքրքրված են պորտուգալական և ռուսական ակումբները:
Հիշեցնենք, որ Պիզելին Ղազախստանում անցկացրած 2 մրցաշրջանի ընթացքում դարձել է 12 գոլի հեղինակ:







































