ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կշարունակի ձգտել՝ հասնելու Կոնգրեսի կողմից զենքի շրջանառության վերահսկման խստացման միջոցառումների ընդունմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
ԱՄՆ Սենատը ապրիլի կեսերին՝ Կոնեկտիկուտի տարրական դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից 5 ամիս անց, մերժել էր նախագահի առաջարկած փոփոխությունները՝ ուղղված զենքի շրջանառության վերահսկման ուժեղացմանը: Այդ ժամանակ պետության ղեկավարը քվեարկության արդյունքներն անվանել էր ամոթալի:
«Նախագահը կշարունակի ձգտել՝ հասնելու հրազենի կիրառմամբ բռնության դեմ պայքարի միջոցառումների ընդունմանը: Նկատի է առնվում նաև ճնշումը Կոնգրեսի վրա»,- ասել է Քարնին:











































