ԱՄՆ մաքսային քննիչները պետք է համոզվեն, որ Միացյալ Նահանգների տարածք մուտք գործող բոլոր օտարերկրյա ուսանողներն ունեն գործող ուսանողական մուտքի արտոնագիր: Նման որոշում է ընդունել երկրի ազգային անվտանգության նախարարությունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Համաձայն գերատեսչության տվյալների՝ յուրաքանչյուր մուտքի արտոնագիր ունեցող ուսանող պետք է հաստատի իր կարգավիճակը մինչև երկիր մուտք գործելը:
Նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ղազախստանի քաղաքացի Ազամաթ Տաժայակովը, ով ձերբակալված է Բոսթոնի ահաբեկչության գործով, մուտք է գործել ԱՄՆ՝ չնայած որ այդ ժամանակ արդեն ամերիկյան ուսանողական մուտքի նրա արտոնագիրը ժամկետանց է եղել:









































