ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է International Business Machines Corp (IBM) ընկերության գործունեության ստուգումները: Այն աշխարհում համակարգչային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունն է, որը կասկածվում է պայմանագրեր ստանալու նպատակով օտարերկրյա պաշտոնատար անձանց կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
IBM-ը կասկածվում է արտասահմանում կոռուպցիայի վերաբերյալ օրենքը խախտելու մեջ: 1977 թ. ԱՄՆ-ում ընդունված այդ օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձինք ենթակա են դատական կարգով պատասխանատվության՝ շահույթ ստանալու նպատակով օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու դեպքում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստուգումներ է անցկացնում Չինաստանում և Հարավային Կորեայում, ինչպես նաև՝ Լեհաստանում, Արգենտինայում, Բանգլադեշում և Ուկրաինայում:







































