«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բազմիցս է գովեստի խոսքեր հասցեագրել Մեսսիին: Սակայն այս անգամ Գվարդիոլան հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ: Պեպն ասաց, որ արգենտինացի հարձակվողը հիանալի կխաղա նաև այլ գծում և, մասնավորապես, կարող է օգնել թիմին պաշտպանությունում:
«Մեսսին լավագույն պաշտպաններից է, ում ես հանդիպել եմ: Նա հայտնվում է այն ֆուտբոլիստի կողքին, ով փորձում է ընդունել գնդակը: Վստահ եմ, որ Լեոն հիանալի կդրսևորի իրեն նաև ձախ եզրում:
Մեսսին կարող է խաղալ ցանկացած գծում: Երբ հանդիպեցի նրան առաջին անգամ, պատկերացում անգամ չունեի, թե ինչպես նա կարող է խաղալ: Ամեն ինչ Լեոյի մասին ինձ պատմել է Տիտո Վիլանովան»,- ասել է Գվարդիոլան:







































