«Մեր ամբողջ թիմը արդեն 5 օր է, օրը 24 ժամ աշխատում է դրսում: Բնականաբար եթե տեղումներ կան, ձնամաքրման աշխատանքների արդյունքը չի երևում: Այսօր տեղումներ չկան, և արդյունքը երևում է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավարի օգնական Կարեն Ներսիսյանը: Նրա հավաստմամբ՝ օգտագործվել են բոլոր ռեսուրսները՝ 156 ձյուն մաքրող մեծ ու փոքր տեխնիկաներ:
Աղբահանության հետ կապված դժգոհություններ կան, քաղաքացիները բողոքում են, որ աղբահանությունը հավուր պատշաճի չի իրականացվում: Այս մասին Կ. Ներսիսյանն ասաց. «Ձյան տեղումների ծավալի շատ լինելու պատճառով ամբողջ թիմը ձյան մաքրման աշխատանքներին է մասնակցել, և հարցեր են առաջացել՝ աղբահանության հետ կապված»: Նա հավաստիացրեց, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այդ հարցը կկարգավորվի: Կ. Ներսիսյանը նշեց նաև, որ քաղքապետարանի կոմունալ վարչությունը ևս իր ամբողջ թիմով մասնկցել է ձնամաքրման աշխատանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































