«Արևային զարկերակ» ինքնաթիռն այսօր տեղի ժամանակով 06:15-ին երկինք է բարձրացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին-Վյու քաղաքի «Մոֆեթ Ֆիլդ» օդանավակայանից՝ իրականացնելով ԱՄՆ-ի տարածքի վրայով թռիչքը: Այն, առանց մի կաթիլ վառելանյութի, երկրի արևմտյան ափից պետք է թռչի արևելյան ափ: Շվեյցարիայում հավաքված և արևի էներգիայով աշխատող յուրօրինակ սարքն ուղղություն է վերցրել դեպի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
1.6 կգ կշռող մոնոպլանը 4.8-6.5 հազար մետր բարձրության վրա երկնքում կմնա 19 ժամ և վայրէջք կկատարի Ֆենիքսում՝ շաբաթ երեկոյան: Ինքնաթիռում են գտնվում օդաչուն, անձնակազմի միակ անդամը՝ «Աերոնավթ» էկոլագիական նախագծի աշխատակիցը և հոգեբան Բերթրան Փիքարը:
Մայիսի կեսերին ինքնաթիռը կշարունակի իր թռիչքը՝ կանգ առնելով Դալասում և Վաշինգտոնում: Այն կավարտվի հուլիսի սկզբին՝ այն բանից հետո, երբ «Արևային զարկերակը», որն ունի ընդամենը 40 ձիաուժ հզորություն, կհաղթահարի 3-4 փուլի բաժանված երթուղին (մոտ 5000 կմ) և վայրէջք կկատարի Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:








































