«Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում:
Միլանյան ակումբի հիմնական կազմում Լոպեսն իր տեղը զիջել է Ջանլուիջի Դոնարումային: Այժմ Դիեգոյի ծառայություններով հետաքրքրված են «Բորնմուտ»-ն ու «Էվերթոն»-ը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալ»-ի, «Սևիլիա»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը կարող է նաև «Լիվերպուլ» տեղափոխվել:







































