Բիզնեսմեն Ալեքսանդր Մամուտը հայտարարել է, որ ներկա է եղել այն ժամանակ, երբ Ռոման Աբրամովիչը «Չելսի»-ն գնելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել:
Աբրամովիչը ձեռք է բերել լոնդոնյան ակումբի բաժնետոմսերը 2003 թվականի հուլիսին՝ վճարելով 140 մլն ֆունտ: Այն ժամանակից ի վեր լոնդոնցիները 4 անգամ Անգլիայի չեմպիոն են դարձել, 4 անգամ նվաճել Անգլիայի Գավաթը, երկու անգամ նվաճել են Անգլիայի Սուպերգավաթը, 1-ական անգամ դարձել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի գավաթակիր, մեկ անգամ էլ աշխարհի ակումբային առաջնության հաղթող են դարձել:
«Դա տեղի ունեցավ 2003 թվականին Մանչեսթերում, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպման ժամանակ: Ռոմանն ասաց, որ անպայման ձեռք է բերելու «Չելսի»-ն: Օրեր անց նա գործի անցավ»,- Россия 24-ը մեջբերում է Մամուտի խոսքերը:








































