Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Գուգարքի մաքսատան երեք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Գլխավոր դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Այրումյանը, ով 2006թ. օգոստոսի 7-ից մինչև 2007թ. հուլիսի 9-նն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի մաքսային տեսուչ, տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացման շրջանառությունից առաջացող հարկերը վճարելուց խուսափելուն օժանդակելու և դրա դիմաց հիշյալ անձանցից որոշակի վարձատրություն ստանալու տեսքով նյութական օգուտ քաղելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես` առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հոգեկան հիվանդությամբ տառապող մոր` Ժ.Մանուկյանի անվամբ 2006թ. հոկտեմբերի 13-ին ստեղծել է առևտրային կազմակերպություն հանդիսացող «Կառդիժե» ՍՊ ընկերությունը, նույն թվականի հոկտեմբերի 20-ին հիմնադրել է հիշյալ ընկերության Վանաձորի ներկայացուցչությունը և այն, որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից, գրանցել իր աշխատավայրում` Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը:

Ա.Այրումյանն իր անմիջական ղեկավար՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ Ս.Կարապետյանի գիտությամբ և օժանդակությամբ 2006թ. նոյեմբերի 28-ից մինչև 2007թ. օոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում բեռնամաքսային հայտարարագրերում, մաքսային և այլ փաստաթղթերում կեղծելով «Կառդիժե» ՍՊԸ տնօրեն Ժ.Մանուկյանի, ինչպես նաև ընկերության լիազորված անձ Տիգրան Խաչատրյանի ստորագրությունները, վերջիններիս անունից նշված ՍՊ ընկերության անվամբ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է իրեն անձամբ, ինչպես նաև Սմբատ Կարապետյանի միջնորդությամբ իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` ընդհանուր առմամբ 604.045.386 դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքներ, որոնք մաքսազերծելուց հետո առանց փաստաթղթային ձևակերպումների հանձնել է իրական սեփականատերերին և իր մատուցած վերոհիշյալ ծառայությունների դիմաց նրանցից ստացել որոշակի դրամական վարձատրություն:

Իր իրական գործունեության բնույթը քողարկելու, «Կառդիժե» ՍՊ ընկերության օրինական գործունեության պատրանք ստեղծելու և կատարված հանցագործությունն այդ կերպ թաքցնելու նպատակով Ա.Այրումյանն ընկերության հաշվապահական փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել, թե իբր ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն իրացվել են հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործմամբ` կամ ապրանքների մաքսային արժեքին համարժեք գնով, կամ` չնչին վերադիրով:

Ա.Այրումյանի և Սմբատ Կարապետյանի` վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ. «Կառդիժե» ՍՊԸ անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների սեփականատերերն այդ ապրանքների իրացման շրջանառությունը հարկային մարմիններից թաքցրել և խուսափել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 76.184.647 դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։

Իսկ մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Ա.Դանիելյանն իր անմիջական ղեկավար Ս.Կարապետյանի խնդրանքը չի մերժել և վերջինիս հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես` ընդառաջելով Ս.Կարապետյանի խնդրանքին` 2007թ. օգոստոսի 4-ին առանց ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձ հանդիսացող Ժ.Մանուկյանի պարտադիր ներկայության և բեռի փաստացի առկայության` «Կառդիժե» ՍՊ ընկերության անվամբ լրացված բեռնամաքսային հայտարարգրում կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր ներմուծվող ապրանքները բարձված են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներում, դրանք անձամբ զննել, կապարակնքել և թույլատրել է դրանց բացթողումը: Այնուհետև կազմել է Բավրայի մաքսային կետին հասցեագրված ռադիոհեռագիր, որտեղ նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր վրացական պետհամարանիշերով հինգ ավտոմեքենաներում բարձված պատուհանների շրջանակներն արտահանվում են Բավրայի մաքսային կետով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Այրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ Ս.Կարապետյանին և Ա.Դանիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում