Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է պայքարել կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ՝ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման համար:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ հարձակվողը նախնական պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ, իսկ բրազիլական ակումբը ստանալու է 58 մլն եվրո:
Իսպանական հանրահայտ Sport.es-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է ավելի քան 100 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց: Եթե այդ գործարքն իրականություն դառնա, ապա Նեյմարը կդառնա ամենաթանկարժեք խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ 2009թ. «Ռեալ»-ը Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին վճարեց 94 մլն եվրո: Տեղափոխությունն առայժմ ամենաթանկարժեքն է:





































