Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին՝ լավագույն խաղացող:
Անցած ամիս «Չելսի»-ն տոնել է 3 հաղթանակ («Սուոնսի»-ի նկատմամբ՝ 2:0, «Ֆուլհեմ»-ի՝ 0:3 և «Սանդերլենդ»-ի՝ 2:1): «Լիվերպուլ»-ի դեմ մրցավեճն ավարտել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Բենիտեսը վերջին անգամ ամսվա կտրվածքով լավագույնի կոչմանն արժանացել էր 2011թ. ապրիլին:
Հոլանդացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ արժանացավ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Ապրիլին Վան Պերսին 6 գոլ խփեց՝ գրավելով «Սթոք Սիթի»-ի, «Վեսթ Հեմ»-ի և «Արսենալ»-ի դարպասները, իսկ «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:








































