Թայվանական PVD+ սթարթափի մասնագետները հավելված են մշակել Apple Watch սմարթ-ժամացույցի համար, որը հնարավորություն է տալիս հեռահար կերպով ձեռքի ժեստերով կառավարել դրոնը: Այս մասին հայտնում է 3dnews.ru-ն:
Ներկայացված տեսանյութում PVD+-ի հիմնադիր Մարկ Վենը Parrot ARDrone դրոնի միջոցով ներկայացնում է ստեղծածը: Նոր հավելվածը նաև հնարավորություն է տալիս կառավարել Philips Hue սմարթ-լամպերի գույնը՝ օդում երևակայական նշաններ պատկերելով: Երբ օգտատերը երկու անգամ ծափ է տալիս, լամպը միանում է: Կարելի է նաև օդում նկարել «R» տառը, որպեսզի միանա կարմիր լույսը (red), կամ «Y» դեղին՝ yellow: Լամպն անջատել կարելի է ևս մեկ անգամ ծափ տալով:











































