Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է ադրեբեջանական բանակի սպայի դիակ՝ կտրված երակներով:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ՊՆ սպայի անհետացման մասին նրա ընտանիքի անդամները հայտնել էին այսօր առավոտյան:
Մարմինը ուղարկվել է հետազոտության: Նախնական տվյալաների համաձայն՝ տեղի է ունեցել ինքնասպանություն:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:









































