Ապրիլի 7-ին մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն այսօր ավարտվում է: Հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, որոնք առաջադրել են իրենց թեկնածությունն այս ընտրություններում, իրականացրին հանգիստ նախընտրական քարոզարշավ: Իր ակտիվ քարոզարշավով, Երևան քաղաքի վարչական շրջաններում բակային հանդիպումներով առանձնացավ Երևանի քաղաքապետի հանրապետական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ «Ավելի լավ Երևան» կարգախոսով:








































