Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհը, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, ավիացիոն կերոսինի պահեստի վրա արձակված հրթիռն է, հանգցրել են: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը:
Օդանավակայանում հայտարարել են, որ սկսել են հետաքննել հրդեհի բռնկման պատճառը, իսկ օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով:
Սիրիական մի շարք ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ընդդիմադիրների կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է վառելանյութի պահեստի վրա, իսկ մյուսը՝ ինքնաթիռներից մեկի: Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում:










































