WAM գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին՝ մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակ։ Այդ մասին նշված է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Իրանից հետ է կանչվել ԱՄԷ-ի դեսպանը, կրճատվել է ներկայացուցչության աշխատակիցների թիվը։ Հայտարարության մեջ նշված է, որ այդ բացառիկ քայլը կապված է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Իրանի շարունակական միջամտության հետ, որը վերջին շրջանում հասել է աննախադեպ մակարդակի։
ԱՄԷ-ի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկու երկրների միջև հիմնական դրական հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկրների ինքնիշխանությանը փոխադարձ հարգանք ցուցաբերելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու վրա։











































