Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հաղորդել է, որ երկրի իշխանությունները ձերբակալել են բարձրաստիճան դիվանագետ Բաղեր Ասադիին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նախարարն իրավիճակը մեկնաբանել է որպես «պոտենցիալ թյուրիմացություն»:
Ասադին ավելի վաղ ղեկավարել է Իրանի առաքելությունը ՄԱԿ-ում: Նա նաև Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամիի մտերիմ դաշնակիցն է:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որտեղ է ձերբակալվել դիվանագետը, և արդյո՞ք նրա ձերբակալությունը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ:









































