Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) ներկայացրել է լրագրողների համար ամենավտանգավոր երկրների ամենամյա վարկանիշը: Այս մասին հաղորդում է կոմիտեի կայքը:
Վարկանիշում ներառվել է 12 երկիր, որոնք խմբավորվել են «Անպատժելիության ինդեքսի» բարելավման կարգով: Այս ցուցանիշն իրենից ներկայացնում է լրագրողների չբացահայտված սպանությունների հարաբերակցություն պետության ընդհանուր բնակչության մեկ միլիոնին:
Հաշվարկի ժամանակ հաշվի են առնվել միայն այն հանցագործությունները, որոնք իրականացվել են 2003 թ. հունվարի 1-ից մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը: Խոսքը մասնագիտական գործունեության պատճառով սպանությունների մասին է: Երկրները, որտեղ նման հանցագործությունների թիվը հինգից քիչ է, ցուցակում չեն ներառվել:
Վարկանիշում առաջին հորիզոնականում հայտնվել է Իրաքը, որտեղ «Անպատժելիության ինդեքսը» կազմել է 2.818 սպանություն 33 միլիոն բնակչության դիմաց: Երկրորդ հորիզոնականում Սոմալին է՝ 2.396 ինդեքսով (23 սպանություն 9.6 միլիոն բնակչության դիմաց), որին հետևոմ է Ֆիլիպինները՝ 0.58 ինդեքսով (55 սպանություն 94.9 միլիոն բնակչության դիմաց):
Աղյուսակի չորրորդ հորիզոնականում է հայտնվել Շրի Լանկան, որին հետևում են Կոլումբիան, Աֆղանստանը, Մեքսիկան, Պակիստանը, Ռուսաստանը, Բրազիլիան Նիգերիան և Հնդկաստանը:
Վարկանշային աղյուսակին կարելի է ծանոթանալ այստեղ:











































