Thursday, 18 06 2026
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը

«Հայկական Վերածնունդ»-ը պահանջում է ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին

Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, Նոր Հայաստան շարժման մասնակիցները պատրաստվում էին նոր տարին Ազատության Հրապարակում դիմավորել տոնածառով: Թվում է, թե այստեղ արտառոց ոչինչ չկա: Սակայն ՀՀ իշխանություններն այս բնական և իրավաչափ գործողությունը դիմավորեցին անմարդկային և ապօրինի վայրագությամբ: Այն դեպքում, երբ հանրապետության բոլոր վայրերում, ինչպես նաև ողջ աշխարհում տոնածառներ էին տեղադրված՝ ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով արգելեց Նոր Հայաստանին փոքրիկ տոնածառ տեղադրել Ազատության Հրապարակում:

Ոստիկանները, որոնցից մի մասը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ չբավարարվելով տոնածառը հափշտակելով և այն կոտրատելով, կամայականորեն և առանց օրինական հիմունքների հարձակվել և ծեծի են ենթարկել մի շարք ակտիվիստների: Այնուհետև բերման են ենթարկել ծեծի ենթարկված քաղաքացիների, որոնցից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին, քրեական մեղադրանք են ներկայացրել և մինչ այժմ պահում են կալանքի տակ: Օրինազանց ոստիկաններից և ոչ մեկը պատժի և պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նրանցից ոմանք ընդդիմության նկատմամբ իրենց ատելությունը շարունակել են արտահայտել սոցիալական ցանցերում՝ վիրավորանքներ և սպառնալիքներ տարածելով Նոր Հայաստանի մասնակիցների նկատմամբ:

Ակնհայտ է, որ տոնական օրով, հարբած ոստիկանների մասնակցությամբ սադրիչ գործողություններ ձեռնարկելով և ընդդիմադիր քաղաքացիների բերման ենթարկելով ու կալանավորելով, ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընդդիմության նկատմամբ քաղաքական ահաբեկում են իրականացնում: Փորձ է արվում բռնաճնշել Նոր Հայասատան շարժումը՝ վերջինիս սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու և շարունակաբար իշխանությունների հրաժարականը պահանաջելու պատճառով: Սակայն այս անգամ ոստիկանությունը հատկապես աչքի ընկավ իր լկտիությամբ՝ սադրանքը կազմակերպելով Ամանորի նախօրեին և որպես պատրվակ ընտրելով ոչ այլ ինչ, քան տոնածառի տեղադրումը:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի քաղաքական հետապնդումները Նոր Հայաստան շարժման նկատմամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին: Այն ժամանակ, երբ Հայաստանը ակամա գտնվում է նախապատերազմական կարգավիճակում, ՀՀ ոստիկանության սադրանքները, ապօրինի ձերբակալությունները և ատելության անթաքույց արտահայտությունները անկայունություն են սերմանում հասարակությունում, որն առանց այն էլ գտնվում է լարված վիճակում՝ սոցիալ տնտեսական ծանր պայմանների հետևանքով: Սա ոչ միայն անպատասխանատու վարվելակերպ է, այլ նաև հակապետական արկածախնդրություն:

Հայաստանը ոտնակոխ է արել արտաքին և ներքին վտագներով լի շրջան: Ընտրակեղծիքները, պետական և իրավապահ մարմինների շարունակական ապօրինությունները և համատարած անարդարությունները ոչ միայն ստեղծել են իշխանության նկատմամբ բացարձակ անվստահություն և անհանդուրժողություն, այլ նաև հուսահատ անձանց շրջաններում առաջացնում են ինքնադատաստանի մտայնություններ: ՀՀ իշխանություններին կոչ ենք անում սթափվել, վերադառնալ օրինական դաշտ և ժողովրդի հետ վերջին կամուրջները չայրել՝ քանի դեռ ուշ չէ: Այս առումով Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելը կարող է հանդիսանալ բարի կամքի դրսևորում և սկիզբ դնել ոստիկանության նկատմամբ վստահության վերականգնման:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում