Ի՞նչ ակնկալիքներ ունենք 2016 թվականից, ինչ սպանումներ կարելի է ունենալ այս տարվա ընթացքում: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
«2015-ը մեզ համար եղավ հերթական ոչ ցանկալի, խոցելի տարիներից մեկը գրեթե բոլոր առումներով՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության առումով: Սակայն ես հասկանում եմ այս աշխարհաքաղաքական, տարածաշրջանային սարսափելի զարգացումների պայմաններում պետք է ապավինենք այն բանին, որ գոնե ՀՀ-ում այս պահին դա արտացոլում չի ստացել՝ չհաշված սահմանային ընդհարումները: 2015թ. լավագույն տարին չի եղել և՛ տնտեսական առումով, և՛ ներքին ու արտաքին քաղաքականության առումով:
Հակված եմ մտածելու, որ բյուջեն չնայած բոլոր կողմերից բացասական գույներով է ներկայացվում, բայց բոլոր դեպքերում այն ներկայացրին շատ իրատեսական, ճիշտ է այն մեծ չէ, 2,2 տոկոս տնտեսական աճն էլ ոչինչ չի նշանակում, դա քաղաքացին իր մաշկի վրա ակնհայտորեն չի զգալու, բայց եթե մենք կարողանանք 2016-ի կտրվածքով պահպանենք, դա էլ ես կհամարեմ դրական, եթե այդ առումով հասնենք հաջողության: Իհարկե այստեղ կա նաև ԵՏՄ խնդիրը. ենթադրում եմ, որ կանոնակարգվածության, հարաբերությունների հստակեցման, թափանցիկության պարագայում դա կարող է մեծ օգնություն լինել ՀՀ-ին:
Ես մտածում եմ, որ Իրանի հետ, որը մեծ պոտենցիալով երկիր է, լուրջ հարաբերություններ են պետք, որոնք այս պահին չկան: Անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է դրսևորել կամք, պետական մտածողություն և պետք է հետապնդել երկրի շահեր, ոչ թե անձնական»:
Մանրամասները՝ տեսանյութում