Եգիպտոսի նոր դեսպան Հազեմ Խայրաթը 2012-ից ի վեր (երբ Կահիրեն Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին) առաջին անգամ անցյալ շաբաթ ժամանել է Իսրայել՝ հաղորդում է իսրայելական Arutz Sheva ռադիոկայանը:
Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարների կաբինետի նիստի ժամանակ ողջունել է դեսպանի ժամանումը:
«Անցյալ շաբաթ Եգիպտոսի նոր դեսպանը ժամանել է Իսրայել: Ես ողջունում եմ Եգիպտոսի դեսպանի վերադարձը Իսրայել, դա մեզ թույլ կտա շարունակել ամրապնդել մեր հարաբերություննեը այդ առանցքային արաբական պետության հետ».- հայտարարել է վարչապետը:
Եգիպտոսը 2012 թվականին հետ էր կանչել իր դեսպանին՝ ի նշան նշան բողոքի Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ: Այդ ժամանակից սկսած առաքելության աշխատանքները կատարել են ավելի ցածր ռանգի դիվանագետները:









































