Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Լոնդոնի «Չելսի»-ն արտագնա խաղում 3 անպատասխան գնակ է ուղարկել «Քրիսթալ Փելաս»-ի դարպասը:
Հյուրերի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը ստիպված էր հանդիպումն ավարտել ժամկետից շուտ: Նա 16-րդ րոպեին ստացել է աճուկային մկանի վնասվածք: Ազարի փոխարեն խաղը շարունակել է Պեդրո Ռոդրիգեսը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 19 հանդիպան ու կատարել 2 գոլային փոխանցում:








































