Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը մեկնաբանել է թիմի հաղթանակն Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում: Լոնդոնցիներն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ են ուղարկել «Քրիսթալ Փելաս»-ի դարպասը:
«Անհաջող շարքից հետո սա առաջին հաղթանակն էր: Այդ իսկ պատճառով հաղթանակը «Չելսի»-ին անհրաժեշտ էր օդի ու ջրի պես: Այն մեզ վստահություն կհաղորդի: Բոլորը գիտեն, որ մենք ունենք բավականաչափ վարպետություն:
Այո, կորցրածը հետ բերել շատ բարդ է լինելու, և հիմա շատերն են զարմանում, թե ինչպես է այս թիմը նախորդ տարի չեմպիոն դարձել:
Առջևում երկար ճանապարհ կա: Կա նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու տեսական հնարավորություն: Առաջնությունը շատ ուժեղ է, բայց եթե խաղանք այնպես, ինչպես հիմա, շատ գոհ կլինեմ»,- Հիդինկի խոսքերը մեջբերում է BBC-ն:









































