Գերմանական Bild թերթը՝ նշելով, որ 2016-ին մինչ յուրաքանչյուր մարդ խաղաղություն է ակնկալում, որոշ անձինք, իրենց սովորության համաձայն, կրկին դիմում են զենքի, բռնության և պատերազմական հոխորտանքների:
Այսպես. թերթը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չին Ինի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի նկարների միջև զետեղել է նաև Էրդողանի նկարը՝ բացատրելով. «Թուրքիայի նախագահն էլ իր ամանորյա ուղերձում պատերազմի հայտարարություն արեց։ Պետական կառավարման համար էլ տվեց Հիտլերի օրինակը»։
Ինչպես գրում է պարբերականը, Իրանում մոլլաների վարչակարգը քաշել է սուրերը, և երկրի ղեկավարը՝ Հասան Ռուհանին, արծարծել է հրթիռների խնդրահարույց համակարգը վերստին օրակարգ բերելու թեման:
Կիմ Չին Ինն էլ 30 վայրկյան տևած ամանորյա իր ուղերձում խոսել է «Հարավային Կորեայի դեմ սրբազան պատերազմի» մասին:








































