Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում «Սան Պաուլու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկո Մինեյրո»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով:
Հանդիպման հաշիվն արդեն 9-րդ րոպեին բացեց Ժադսոնը: Առաջին խաղակեսի ավարտին Ռոնալդինյոն գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հավասարեցրեց հաշիվը: «Ատլետիկո»-ի հաղթական գոլը հեղինակեց Դիեգո Տարդելյան:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռոնալդինյոյի հիանալի գոլը` «








































