Սիրիայի զինվորականները ուժեղ վերահսկողություն են հաստատել երկրի մայրաքաղաք Դամասկոսում:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Քաղաքի բոլոր մուտքերը վերցված են ուժեղ հսկողության տակ, քանի որ մտահոգություն կա, որ արվարձաններում այսօր տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են տարածվել նաև մայրաքաղաքում:
Նույն գործակալությունը տեղեկացնում է, որ խոշոր ցույց է տեղի ունեցել Սաքբա քաղաքում: Ցուցարարները պահանջում են գահընկեց անել ներկայիս ռեժիմը: Բողոքի ակցիաներ են ընթանում Բանիաս և Հոմս քաղաքներում: Այստեղ են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում պաշարման մեջ գտնվող Դարաա քաղաքի բնակիչներին:
BBC-ի փոխանցմամբ, Լաթակիա ծովափնյա քաղաքում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա: Վիրավորվել է առնվազն 5 մարդ: Դարաա քաղաքում իրավապահները սկսել են օդ կրակել, որպեսզի ցուցարարները լքեն «Ցասման օր» կոչվող ակցիան, որը սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո:








































