Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ֆրանսիացի անօթևանի ինքնակենսագրականը դարձել է բեսթսելեր

Շուրջ երեք տասնամյակ անօթևան ապրելուց հետո 47-ամյա Ժան-Մարի Ռուգհոլի կյանքը այժմ կբարելավվի: Փարիզի փողոցներում մուրալու մասին նրա հիշողությունների գիրքը այս արձակուրդների սեզոնին դարձել է ազգային բեսթսելեր՝ վաճառվելով մոտ 50 հազար օրինակով և նրան դարձնելով հանրաճանաչ: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը:

176 էջանոց Je tape la manche: Une vie dans la rue (Իմ կյանքը որպես մուրացկան. Կյանքը փողոցներում) գրքում Ռուգհոլը ներկայացնում է իր պատմությունը՝ սկսած մանկությունից մինչև Փարիզի փողոցները: Նա հիշում է, թե ինչպես է նրան լքել մայրը, և ինչպես է նա ապրել հարբեցող հոր հետ, իսկ մատուցողի աշխատանքը կորցնելուց հետո հայտնվել է փողոցում:

Ռուգհոլը իր գիրքը սկսել է գրել երկու տարի առաջ՝ նստելով զբոսայգիների նստարաններին և նշումներ անելով դպրոցական տետրերում: Նրան գրելու և խմբագրելու մեջ օգնել է իր վաղեմի ընկերը՝ Ֆրանսիայի ՆԳ նախկին նախարար Ջան Լուի Դեբրեն: Նրանք հանդիպել են շատ տարիներ առաջ, երբ Դեբրեն Champs-Élysées-ում առևտուր էր անում: Դա նույնպես ընդգրկված է գրքում: Նա Դեբրեի հետ հանդիպումը համեմատում է վիճակախաղում շահումի հետ:

Դեբրեն այն մարդն էր, ով Ժան-Մարի Ռուգհոլին համոզել է գրել ինքնակենսագրական այն բանից հետո, երբ լսել է երկու անցորդների խոսակցությունը. «Տեսար, Դեբրեն խոսում է թափառաշրջիկի հետ»: Ցնցված նրանց արձագանքից՝ նա իր անօթևան ընկերոջն ասել է, որ նա կարող է այդ ինքնասիրահարված մարդկանց ցույց տալ իրենց մտածելակերպի սխալ լինելը՝ գիրք գրելով իր կյանքի մասին:

Ռուգհոլը ֆրանսիացի լրագրողներին խոստովանել է, որ ինքը սկզբում վախեցել է գրել, քանի որ իր մասին ունեցել է բավականին ցածր կարծիք՝ նա մտածել է միայն իր արատների մասին: Իսկ այն փաստը, որ երեխա ժամանակ շատ չի հաճախել դպրոց, նրան հետ է պահել գիրք գրելու մտքից: Բայց ի վերջո նա որոշել է դա անել: Նրանք երկուսով պարբերաբար հանդիպել են սրճարանում, որտեղ Ռուգհոլը Դեբրեին է փոխանցել իր ձեռագրերը, իսկ նա դրանք անցկացրել է համակարգչի մեջ:

Je tape la manche: Une vie dans la rue-ն 176 Ռուգհոլի քաոսային մանկության և երիտասարդության, փողոցներում կամ զբոսայգիներում գիշերներն անցկացնելու, այլ անտունների հետ ընկերության, ինչպես նաև նաև տարածքը պաշտպանելու կռիվների մասին է:

Գրքի հրապարակումից հետո Ռուգհոլը հայտնվել է ամբողջ աշխարհի մի շարք հեռուստաշոուներում և պարբերականներում: Իր հաջողության շնորհիվ նա գնել է սմարթֆոն և սոցցանցում շփվում է իր աճող հետևորդների հետ: Սակայն նա դեռ փողոցներում է ապրում՝ սպասելով գրքի եկամուտներին: «10 ամսվա մեջ ես կսկսեմ ստանալ իմ հոնորարները, չնայած կնախընտրեի դրանք հիմա ունենալ»,- ասել է նա AFP-ին: «Երբ ես իմ սեփական բնակարանը ունենամ, կգնեմ համակարգիչ, որպեսզի կարողանամ շարունակել գրքեր գրել»:

Իսկ մինչ այդ Ռուգհոլը հայտնի մարդ է՝ առանց տան: «Մարդիկ գրում են ինձ ամբողջ աշխարհից, և ովքեր կարդացել են իմ գիրքը, ինձ կանգնեցնում են ամեն օր»,- ասում է նա: «Անցած շաբաթ ինձ ռեստորան հրավիրեց մի մարդ՝ Թենեսիից, ով գնել էր իմ գրքից 15 օրինակ, իսկ մեկ ուրիշը՝ Շվեյցարիայից, ինձ համար բերել էր մի տուփ շոկոլադ»:

Բայց նրա ամենակարևոր պահը եղել է այն, որ հռչակը օգնել է նրան վերամիավորվել երկար ժամանակ կորած իր եղբոր հետ: «Նա ինձ տեսել էր հեռուստացույցով և չէր իմացել, որ ես անտուն եմ»,- ասում է նա: «Երբ դու փողոցներում ես, դու ամաչում ես և պարփակվում քո մեջ: Հիմա ես ունեմ զարմիկներ և զարմուհիներ, ովքեր ուզում են հանդիպել ինձ հետ՝ այն դեպքում, երբ ես միշտ եղել եմ միայնակ»:

Ռուգհոլը հույս ունի, որ իր գիրքը կօգնի փոխել մարդկանց վերաբերմունքը անօթևանների նկատմամբ և ուշադրություն հրավիրել այդպես ապրող կանանց վիճակի վրա: «Նրանց թիվը աճում է, նրանց համար շատ դժվար է: Նրանց վրա հարձակվում են, որոշ մարդիկ նրանց թուլությունից օգտվում են: Դա խայտառակություն է»: Նրա երազանքն է բացել սեփական նրբաբլիթների խանութ:

Jean-Marie-Roughol2

Jean-Marie-Roughol3

Jean-Marie-Roughol

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում