Քրիս Հեմսվորթն ընդունել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի մարտահրավերը և համաձայնել է մասնակցել շոուի եթերում սուրբծննդյան սահնակներով մրցարշավին: Իմպրովիզացված «մայրուղու» վրա մասնակիցները ստիպված էին տարբեր խոչընդոտներ հաղթահարել՝ գրում է spletnik.ru-ն:
Սկզբում դերասանն առաջատար է եղել, բայց հաղթանակի վստահությունը Քրիսին խանգարել է կենտրոնանալ, ինչի հետևանքով նա շրջադարձին բավական հետ է մնացել:








































